Մոսկվայում 80 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ջուգաշվիլիի (Ստալին) թոռը՝ Եվգենի Ջուգաշվիլին։
Եվգենի Ջուգաշվիլիի մահվան փաստը «ՌԻԱ Նովոստի»–ի հետ զրույցում հաստատել են շտապ օգնությունից, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել։
Life –ը հայտնում է, որ Ջուգաշվիլին իրեն վատ է զգացել տան մոտ գտնվող փողոցում։ Անցորդները շտապ օգնություն էին կանչել, սակայն մինչեւ մեքենան տեղ կհասներ նա մահացել էր։





























