Կարելի է նոր վարկեր վերցնել, եթե հաջողվի դրանք մեծ քանակով դուրս գրել: Այս մասին դեկտեմբերի 22-ին՝ խորհրդարանում Ֆրանսիական զարգացման գործակալության հետ վարկային համաձայնագրի նախագծի քննարկմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

40 մլն եվրո վարկը նախատեսված է բյուջեի ընդհանուր բնույթի աջակցմանը: Պատգամավորի խոսքով՝ լավ է, երբ վարկ են տրամադրում, իսկ հետո ներում են: «Իսկ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ Ռուսաստանը ներեց Ուզբեկստանի գրեթե 900 մլն դոլար պարտքը: Իսկ մեր պարտքերն ավելի փոքր էին, բայց պահանջեցին ամենը վերադարձնել: Նախկինում պարտքի դիմաց գույք էին պահանջում, իսկ հիմա արդեն գույք էլ չի մնացել, ամեն ինչ բաժանել են»,- ասաց Մելքումյանը: