Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող, Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանն արդեն մեկ շաբաթ հացադուլի մեջ է: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Վարսիկը:

Ներսես Պողոսյանը բողոքում է իր քրեական գործի դեմ եւ պահանջում իրեն ազատ արձակել:

Նշենք, որ Ներսես Պողոսյանն ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016թ. մայիսի 31-ին: Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվելէ  դատարան: