Եթե Հայաստանի մշակույթի նախարարի հայտարարությունների 70 տոկոսն իրականանա, երկրում իրականում փոփոխություններ տեղի կունենան այդ ոլորտում։ Այս մասին դեկտեմբերի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ըստ նրա, նոր մարդ է՝ որ հավակնություններով։ «Աստված տա, որ երկրում փոփոխություններ լինեն։ Ես հույս ունեմ, որ նա կոմերցիոն մտածելակերպ ունի։ Բայց փոփոխությունները երկրի ռազմավարության հարց են, դրանք չեն կարող պայմանավորված լինել միայն մեկ մարդով»,– նշեց Վարդանյանը։