«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հանձնարարել է South Stream Transport ընկերությանը 310 մլն եվրոյի վարկ տրամադրել մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ժամկետով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

««Գազպրոմի» տրամադրած դրամական միջոցները South Stream Transport ընկերությունը օգտագործելու է «Թուրքական հոսք» նախագիծն իրականացնելու ֆինանասական ծախսերի համար՝ կապված խողովակաշարերի մատակարարման վերաբերյալ կնքվող պայմանագրերի վճարման եւ շինարարամոնտաժային աշխատանքների կատարման հետ, նաեւ ընդհանուր վարչական ծախսերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Թուրքական հոսքի» ծովային հատվածում ներդրումները կկազմեն 7 մլրդ եվրո:

Այդ հատվածի նախագծմամբ, շինարարությամբ եւ շահագործմամբ կզբաղվի ռուսական 100 տոկոս մասնակցությամբ ընկերություն: