Երեւանում գտնվող «Նաիրի» հյուրանոցի համարներից մեկում երեկ՝ դեկտեմբերի 29-ին,  տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության ծառայությունից։ 

Տղամարդու ինքնությունը պարզվել է։ Նա 58 տարեկան է եւ բնակվում էր այդ համարում։ Ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: