«Ռոստելեկոմը»շնորհավորում է ամանորյա տոների կապակցությամբ եւ տեղեկացնում, որ տոնական օրերին բոլոր բաժանորդներն իրենց բնակարաններում կկարողանան դիտել 130-ից ավելի լավագույն հեռուստաալիքներ եւ օգտվել մինչեւ 100Մբ/վ արագությամբ ինտերնետ կապից(29.12.2016-15.01.2017 ժամանակահատվածում)։

Բացի այդ, ընկերության ֆիլմադարանում (VOD), առանձին ժանրով տեղադրվել են հատուկ ամանորյա 40-ից ավելի ֆիլմեր, որպեսզի բոլոր բաժանորդները, ի թիվս հարյուրավոր նորագույն ֆիլմերի եւ մուլտֆիլմերի, կարողանան դիտել եւ զգալ ամանորյա շունչն ու տրամադրությունը։

Բոլոր նրանց համար, ովքեր այցելելու են «Ռոստելեկոմի» վաճառքի եւ սպասարկման սրահներ (ՎՍՍ), տեղեկացնում ենք, որ տոնական օրերին կգործի հատուկ ամանորյա աշխատանքային գրաֆիկ․ վաճառքի եւ սպասարկման սրահները կգործեն համաձայն հետեւյալ ժամանակացույցի՝

- Դեկտեմբերի 31՝ժ. 11:00-15:00 (երեւանյան եւ մարզային բոլորՎՍՍ-ները),

- Հունվարի 3՝ժ. 12:00-17:00 (միայն Հանրապետության հրապարակի ՎՍՍ՝ ք․Երեւան, Նալբանդյան 28/1),

- Հունվարի 4՝ժ. 12:00-17:00 (միայն Հանրապետության հրապարակի ՎՍՍ՝ ք․Երեւան, Նալբանդյան 28/1),

- Հունվարի 5-6՝ժ. 12:00-17:00 (երեւանյան եւ մարզային բոլորՎՍՍ-ները),

- Հունվարի 7՝ժ. 12:00-17:00 (երեւանյան եւ մարզային բոլորՎՍՍ-ները, բացառությամբ՝Արարատ, Մարտունի, Ալավերդի, Քաջարան, Դիլիջան),

- Հունվարի 8՝ժ. 12:00-17:00 (միայն Հանրապետության հրապարակի ՎՍՍ՝ ք․Երեւան, Նալբանդյան 28/1)։

«Ռոստելեկոմը» շնորհավորում է բոլորի տոներն ու մաղթում բարի ժամանց։