Հունվարի 3-ին նշում են արտասովոր տոն՝ Կոկտեյլների ձողիկների ծննդյան օրը։ Ձողիկը խողովակի տեսքով հարմարանք է, որով կարելի է խմել ըմպելիքները։ Ի սկզբանե, կոկտեյլների ձողիկները պատրաստում էին ծղոտից, ավելի ճիշտ հատիկավոր կուլտուրաների սնամեջ ցողուններից, հայտնում է Calend–ը։

Կոկտեյլի համար առաջին արհեստական ձողիկը ստեղծել է ամերիկացի ձեռներեց Մարվին Սթոունը, թղթե ծխախոտային մունդշտուկների արտադրամասի սեփականատերը։ 1988-ի հունվարի 3-ին Մարվին Սթոունը պատենտավորել է իր գյուտը՝ ձողիկը։ Իսկ արդեն 1890-ին այդ ձողիկների արտադրությունը դարձել է նրա հիմնական բիզնեսը, ընդ որում սկզբնական շրջանում ձողիկները ձեռքով էին պատրաստում։ Միայն 1906 թ․է ստեղծվել թղթե ձողիկների արտադրման ավտոմատ սարք։