Պերուի քարանձավներից մեկը հետազոտելիս արտասովոր վերջույթ է հայտնաբերվել: Ձեռքը պատկանել է տարօրինակ արարածի եւ 3 մատ է ունեցել: Նույն վայրում գտնվել է այլմոլորակայինի պատկերող քանդակ, փոխանցում է Oane-ը 

Գիտական աշխարհն այս գտածոն դեռեւս չի մեկնաբանել: Ռենտգեն ճառագայթներով հետազոտելիս գիտնականները այս եւ մարդու վերջույթների միջեւ տարբերություններ են հայտնաբերել: Հանելուկային արարածի վերջույթն ունեցել է վեց ոսկոր եւ հինգ հոդ:

Մատներից մեկի վրա եղունգի մնացորդ է հայտնաբերվել, նաեւ անհայտ մետաղական նյութի մասնիկ, որը մաշկի մեջ էր սերտաճել: Տարօրինակ արարածի ափը մի քանի տեղից կոտրված էր: Եզակի գտածոն մանրամասն կհետազոտեն: Գիտնականները կփորձեն ուսումնասիրել ձեռքից վերցված ԴՆԹ-ն:

Ուշագրավ է, որ գիտնականները մի քանի ամիս առաջ քարնձավներում հայտնաբերել էին արտերկրային կյանքի ներկայացուցչի գլուխ, հավանաբար ձեռքը պատկանել է այս արարածին: