Ամերիկացի հոգեբանները հերքել են տեսությունը, թե սեքսը հրաշալի միջոց է զույգի խնդիրները լուծելու համար: Նրանք պարզել են, որ այն զույգերը, որոնց վեճերն ավարտվում են անկողնում, ավելի հաճախ են բաժանվում, քան նրանք, ովքեր քննարկում են իրենց խնդիրները:

Փորձին մասնակցել է 25-55 տարեկան 400 զույգ, որոնք պատմել են, թե ինչպես են նախընտրում լուծել իրենց խնդիրները, փոխանցում է МедикФорум-ը: Դրանից հետո զույգերին հետեւել են 7 տարի շարունակ: Բաժանությունների մակարդակը եղել է 32 տոկոս այն զույգերի մոտ, որոնք քննարկում են խնդիրները, եւ 64 տոկոս նրանց շրջանում, որոնք խնդիրները լուծում են սեքսի միջոցով: