Չինացի զինվորականներին անհանգստացրել են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, որոնցում նրանք տեսնում են աջակցություն Թայվանին,  եւ քննարկում են անկախանալուն ուղղված կղզու հնարավոր գործողությունները կանխող կոշտ միջոցների ձեռնարկումը: Այս մասին հաղորդում են Չինաստանի բարձրագույն զինվորական ղեկավարության աղբյուրները, հաղորդում է Ամերիկայի ձայնը :

Մասնավորապես, քննարկվում է կղզուն մոտ տարածքում զինավարժություններ անցկացնելու եւ տնտեսական միջոցներով Թայվանը կաթվածահար անելու հնարավորությունը:

Թրամփը, որը պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, դեկտեմբերին վրդովեցրել էր Պեկինին՝ հեռախոսով զրուցելով Թայվանի նախագահի հետ, ինչն աննախադեպ է վերջին մի քանի տասնամյակներում: