Չինաստանի Ցզյանսու նահանգու Տայցան քաղաքի փոխքաղաքապետ Չժու Վանլին ամանորյա գիշերը նետվել է բնակելի շենքի պատուհանից ու մահացել։

Sina-ի փոխանցմամբ Չժու Վանլիի մարմինը հայտնաբերվել է հունվարի 1-ի առավոտյան։ Նրա ընտանիքի անդամների խոսքով, վերջերս նա իրեն լավ չէր զգում։