ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփի առաջին մեծ մամուլի ասուլիսը ծրագրված է հունվարի 11-ին։ Այս մասին հայտնել է Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը , փոխանցում է CNN–ը։

«Եթե իրավաբանները ու իրավական նորմատիվային համապատասխանության հսկողության մասնագետները հաստատեն մեր պատրաստակամությունը, այդ ժամկետն ուժի մեջ կմնա»,- ասել է Քունուեյը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հունվարի 10-ին Չիկագոյում  հրաժեշտի ելույթ կունենա։