Երդմնակալության օրը Թրամփին կտրամադրեն մուտքի հնարավորություն Twitter միկրոբլոգերի ցանցում ԱՄՆ նախագահի պաշտոնական հաշիվ , որը 13 մլն բաժանորդ ունի։ Այս մասին հայտնել է Դեն Սկավինոն, որին սոցցանցերի հարցերով տնօրեն են նշանակել Սպիտակ տան ապագա «կոմունիկացիոն թիմում», գրում է ՏԱՍՍ-ը։
«#POTUS (President of the United States – ԱՄՆ նախագահ) ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի համար հասանելի կլինի 2017-ի հունվարի 20-ից։ Հաշիվը կպահպանի ներկա 13 մլն բաժանորդների գրառումները ու կշարունակի աշխատել առանց հաղորդագրությունների ժապավենի վրա որեւէ թվիթի»,- մանրամասնել է Սկավինոն։
Թրամփը մեծ ուշադրություն է հատկացնում սոցցանցերին որպես լրատվամիջոցների ու կողմնակիցների հետ շփվելու միջոցի։ Միայն Twitter–ում միլիարդատերը 18․5 մլն բաժանորդ ունի։ Նա իր որոշ գրառումներն առանց ավելորդ համեստության հանճարեղ է անվանում։





























