Տասնամյա աղջիկը ոտքից վիրավորվել է Նեապոլի կոնտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այս մասին հայտնում է RaiNews24 հեռուստաալիքը:
Երեխայից զատ, վիրավորվել են երեք ներգաղթյալներ: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել:
Միջադեպը հունվարի 4-ին տեղի է ունեցել Նեապոլի պատմական կենտրոնի շուկաներից մեկում: Ոստիկանությունը կատարում է տեղի ունեցածի հետաքննություն, հրաձիգի անձն առայժմ չի պարզվել:
RaiNews24-ի տեղեկացմամբ՝ քննության վարկածներից մեկի համաձայն միգրանտները հայտնվել են տեղական հանցավոր միավորման ներկայացուցիչների թիրախում, որոնց հետ մինչեւ դեպքը վիճաբանել են:





























