Նյու Յորքի Բրուքլին շրջանում ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել, առնվազն 18 մարդ տուժել է: Այս մասին հայտնում է Fox5-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Բրուքլինի Լանգ Այլենդի երկաթուղում: Պարզվում է վթարից տուժածների ճշգրիտ թիվը:

Իշխանությունները դեռեւս չեն հաստատել տուժողների թվի վերաբերյալ տեղեկությունները: Ականատեսների տեղեկություններով՝ ծանր վիրավորներ չկան: