Նյու Յորքի Բրուքլինի շրջանում ուղեւորատար գնացքը վթարի է ենթարկվել «Ատլանտիկ տերմինալ» կայարանում: Քաղաքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ տուժել է 103 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ առկա տեղեկությունների՝ տուժել է 103 մարդ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Լոնգ Այլենդից դուրս եկած  գնացքը գծերից դուրս էր եկել եւ կոշտ արգելակել «Ատլանտիկ տերմինալ» կայարանում: