Մերձմոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է թոշակառու կնոջ, որի մոտ 48 գ հերոին է եղել: Բնակարանը խուզարկելիս հայտնաբերվել է եւս 880 գ թմրանյութ, հայտնում է Lenta.ru-ն:

«Օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում 65-ամյա կնոջից անձնական զննության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավնել է բաց գույնի անհայտ նյութի փաթեթ»,- ասված է հաղորդագրության  մեջ:

Փորձաքննությունը պարզել է, որ դա եղել է հերոին:

Հարուցվել է գործ: Կնոջը կարող է սպառնալ մինչեւ 20 տարվա ազատազրկում: