Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Al-Arabiya-ն:

Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպի հետեւանքով տուժածներ կան, որոնց թիվը դեռեւս հայտնի չէ:

Միջադեպը քրեական բնույթ է կրում, հարձակվողը մեկն է եղել: Ըստ սոցցանցերում հայտնված լուսանկարների՝ ոստիկանությունը շղթայել է դեպքի վայրը: Չարագործի ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: