Մեծ Բրիտանիայի Էքսեթեր քաղաքում անհայտ անձը անօթեւանին հազվագյուտ 50 պենս մետաղադրամ է գցել, որի արժեքը մոտ 12 հազար դոլար է, հայտնում է Metro-ն:
Ճագարի պատկերով անսովոր ձեւի դրամը տեսնելով՝ տղամարդը դիմել էր ոստիկաններին՝ խնդրելով պարզել, թե որքան այն արժի: Իրավապահները սմարթֆոնի միջոցով պարզել էին, որ անօթեւանը մի քանի հարյուր նման մետաղադրամներից բաղկացած հավաքածուից մի պենսի տեր է դարձել, որը հատել էին 2016-ի ապրիլին՝ մանկագիր Բեատրի Փոթերի 150-ամյակի կապակցությամբ:
7-անկյունի դրամի վրա հեքիաթի հերոսներ են:
Դեռեւս հայտնի չէ, թե ինչ է անելու անօթեւան տղամարդն այդ դրամի հետ:





























