Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է Dogan հոլդինգի նախկին գլխավոր իրավախորհրդատուին եւ նախկին գլխավոր տնօրենին:

«Ռեյթերի» փոխանցմամբ՝ խուզարկություններ են կատարվել  երկու աշխատակիցների անձնական գրասենյակներում եւ տներում, ընկերության գործունեության վրա ոստիկանական գործողությունները չեն ազդել: Խուզարկությունները կատարվել են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության դեմ գործի շրջանակում:

Թուրքիայի Dogan Holding-ը գործունեություն է ծավալում լրատվական, ֆինանսների, տուրիզմի եւ էներգետիկայի ոլորտում, նրան են պատկանում Hurriyet թերթը եւ CNN Turk հեռուստաալիքը: