Հունվարի 5-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Սարյան փողոցի թիվ 30 շենքի մոտ անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: