Մոսկվայում փողոցային ավտոարշավների մասնակից Մարա Բաղդասարյանին ձերբակալության ժամանակ հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն:
Ոստիկանները կանգնեցրել են Բաղդասարյանին եւ հաղորդել, որ նա շուրջ 50 չվճարված տուգանք ունի: Իրավապահները պատրաստվել են ձերբակալել նրան, սակայն աղջիկն անսպասելիորեն վատ է զգացել: Նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել:
Մարա Բաղդասարյանը հայտնի է որպես 2016 թվականի մայիսին Gelandewagen-ով սկանդալային ավտոարշավների մասնակից: Նա եւ «ոսկե երիտասարդության» այլ ներկայացուցիչներ այն ժամանակ փորձել էին փախուստի դիմել ոստիկաններից՝ կոպտորեն խախտելով երթեւեկության կանոնները:




























