Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դունվարի 9-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ահարոնյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել՝ 02.14-ին:

Ավտոտնակում այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 15 LU 120 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ  եւ կուտակված աղբ (3 խմ):