Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ արգելափակված ավտոմեքենան ուղեւորվում էր Նիգավան գյուղ վատառողջ քաղաքացուն հիվանդանոց տեղափոխելու նպատակով:

Փրկարարները Նիգավան-Ապարան 3-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի  34 AD 079 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Ա.) եւ միասին ուղեւորվել Նիգավան հիվանդին օգնություն ցուցաբերելու:

Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են ավտոմեքենային: