Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում այսօր՝ հունվարի 9-ին, ձյան մեջ արգելափակված մեքենայում գտնվող վատառողջ 70-ամյա քաղաքացուն արդեն տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիգավանի գյուղապետ Արտաշես Գալստյանը: Նա նշեց, որ վատառողջ քաղաքացուն տեղափոխող «Մերսեդես» մակնիշի մեքենան Նիգավան-Ապարան ճանապարհին այլ մեքենաների հետ արգելափակվել է եւ տղամարդուն փրկարարները կարողացել են Երեւան հասցնել միայն «Ուրալով»:
«Հիվանդ տարեց տղամարդ է, վատացել էր, ուզում էին Երեւան տեղափոխեին, բայց արգելափակվել էր մեքենան: Օգնության հասած փրկարարները նրան միայն «Ուռալով» են կարողացել դուրս բերել»,-ասաց նա:



























