Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ղեկավար Ավետիք Իշխանյան) իրականացնելու է ծրագիր, որի նպատակն է երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը:
Այս առնչությամբ, Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մասնակիցների համար կազմակերպել երկօրյա դասընթացներ` «ժողովրդավարություն, հիմնարար ազատություններ, մարդու իրավունքների հասկացություն, ընտրական իրավունք, քաղաքացիական հասարակության կարեւորությունը եւ դերը» թեմաներով:
Դասընթացներըը նախատեսված են անցկացնել 2017թ-ի փետրվար – մարտին:
Երկրորդ փուլում դասընթացի մասնակիցները կիրականացնեն դիտորդական առաքելություն` 2017թ-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Ծրագրին կարող են դիմել 20-35 տարեկան քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են եւ պատրաստակամ իրականացնել դիտորդական առաքելություն`/ուսանողներ, ակտիվ երիտասարդներ, նախորդ ընտրություններին մասնակցած դիտորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ /ուղարկելով իրենց ինքնակենսագրությունը [email protected] էլ. հասցեով: Նամակի «Թեմա» դաշտում նշեք «Դիտորդական առաքելություն»:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ-ի հունվարի 25-ը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 56 03 72 հեռախոսահամարով` Գոհար Ոսկանյանին»:





























