Երեւանի Կոնդ թաղամասում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ այդմ, հունվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության բաժին քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ Կոնդ թաղամասում տղամարդու դի կա: Պարզվել է, որ նա 1956 թ. ծնված Ս.Հ.-ն է. նրան մահացած հայտնաբերել են իր վարած մեքենայի մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: