Հայաստանում գազի սակագինը նվազեց, բայց սպառողները հազիվ թե իրենց ծախսերում փոփոխություն կնկատեն: Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ սակագինը նվազել է ընդամենը 7.7 դրամով՝ 1 խ.մ.-ի համար. 146.7-ից դարձել է 139 դրամ: Այսինքն՝ փոքր-ինչ զգալի տնտեսում նկատելու համար հարկավոր է ամսական 80-100 խ.մ. գազ սպառել, ինչը քչերն են անում (100 խ.մ.-ի դեպքում հաշիվը կկազմի 139 հազար դրամ, ինչն ավելին է բազմաթիվ երեւանցիների իրական եկամտից՝ չխոսելով արդեն մարզերի մասին - խմբ.):
«Իհարկե, տրամաբանորեն կարելի է նաեւ ապրանքների գների նվազում ակնկալել, քանի որ գազն ազդում է գրեթե ամեն ինչի վրա: Այլ հարց է, թե որքանով այդ տրամաբանությունը կյանքի կկոչվի»,- հավելեց Չիլինգարյանը:




























