Քառօրյա պատերազմի տարելիցին ընտրությունների օր նշանակելն անբարոյականություն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատամարտիկների դաշինքի» վարչությունը:
Հայտարարության մեջ ասվում է.
«Հայրենակիցներ՝ գործող վարչախումբը իր ապազգային քաղաքականության արդյունքում հասցրել է լուրջ հարված հասցնել մեր ազգային արժեհամակարգին, ոտնահարելով ժողովրդի կողմից սրբություններ ընկալվող հիշատակի օրեր:
Այժմ եւս, հերթական անգամ, երբ ժողովուրդը սույն թվականի ապրիլի 2-ին պետք է ցավով նշեր «ապրիլյան քառօրյա պատերազմի» ժամանակ զոհված հարյուրից ավելի հայորդիների զոհվելու տարելիցը, գործող վարչախումբը հայտարարել է ազգային ժողովի ընտրությունների օր, դրանով մեկ անգամ եւս փաստելով իր ապազգային բնույթը:
Անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներով են ամրապնդված հենց այդ օրը ԱԺ ընտրություն անցկացնելու որոշումը, մենք անհարիր, ավելին՝ անբարոյական ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը նման համապետական միջոցառման անցկացումը»:





























