Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը բողոքում է աշխատանքի անհարմարավետ պայմաններից։ Հունվարի 10-ին նա Մոսկվայի Սոկոլ թաղամասի «Ժիլիշնիկ» պետական բյուջետային հաստատությունում սկսել է կատարել դատարանի պարտադրած հարկադիր աշխատանքները, հայտնում է Gazeta–ն։
Աղջիկն իր առաջին աշխատանքային օրը 4 ժամ աշխատել է տեսախցիկների հսկողության տակ։ Դատարանի որոշման համաձայն՝ նա 595 ժամ պարտադիր աշխատանք պիտի կատարի։
Լրատվամիջոցների ուշադրությունն այնքան մեծ է եղել, որ Բաղդասարյանը տեսանյութ է նկարահանել, որում երեւում են մի խումբ լրագրողներ։ Նա բողոքում է. «Ինչպե՞ս կարելի է աշխատել նման պայմաններում»։




























