Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանն ավելի հայտնի է դարձել, քան Կարմիր Գլխարկի մասին հեքիաթը։ «Մեզ ցույց են տալիս Մառա Բաղդասարյանին։ Նա արդեն ավելի հայտնի է, քան Կարմիր Գլխարկի մասին հեքիաթը։ Մառա, խեղճ Մառա»,– ասել է Ժիրինովսկին, փոխանցում է Life–ը։
Բացի այդ, նա կասկածի տակ է դնել Մառա Բաղդասարյանի առողջական վիճակի մասին լուրերը։ Ժիրինովսկին կարծում է, որ նա հիվանդ է միայն այն ժամանակ, երբ խոսքը պատիժ կրելուն է վերաբերվում։ «Իսկ մեքենա վարելիս նա առողջ է, իսկ հարկադիր աշխատանք կատարելիս, պարզվում է, հիվանդ է»,– ասել է նա։





























