Հունվարի 11-ին, ժամը 17.50-ին, հաշվառման նպատակով Մեղրիի անձնագրային խումբ է դիմել 51-ամյա Հարություն Ա.-ն: Այնտեղ պարզվել է, որ նա հետախուզվում է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ կողմից ստացված տեղեկատվության համաձայն Հարություն Ա.-ն հետախուզվում է Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից ազգային մակարդակով` ավազակային հարձակում կատարելու համար: