Ռուսաստանը կատարում է ՕՊԵԿ–ի անդամ եւ ոչ անդամ երկրների հետ պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ սկսել է նավթի արդյունահանման ծավալների աստիճանական կրճատումը, ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ՏԱՍՍ—ը։
«Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները, մենք սկսել ենք նավթի արդյունահանման աստիճանական  կրճատումը»,– ասել է Նովակը։

Նա նաեւ հայտնել է, որ նավթի արդյունահանման կրճատումը առաջ է քանցել նավթային ընկերությունների պլաններից։