Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 12-ին, ժամը 12.30-ին, Երեւանի Գայի պողոտայի թիվ 14 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 57-ամյա Աղվան Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2016 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 14.30-ին, Նոր Նորքի վարչական տարածքում՝ թիվ 0 երթուղու ավտոբուսի սրահում, անծանոթ կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 18.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 47-ամյա Անահիտ Բ.-ին:
Կատարվում է հետաքննություն:





























