Կրեմլում մտադիր են ուշադրություն դարձնել ԱՄՆ գործող նախագահի եւ նախարարների հայտարարություներին, բայց Մոսկվան առայժմ «հանդուրժում է» այդ պաշտոնների թեկնածուների հայտարարությունները: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք բավական համբերատարությամբ ենք լցված եւ գլխավորապես ուշադրությունն ենք դարձնելու ԱՄՆ գործող նախագահի եւ նախարարների հայտարարություններին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ռուսական ղեկավարությունը վերաբերվում այն հանգամանքին, որ ԱՄՆ վարչակազմի գլխավոր պաշտոնների թեկնածուների որոշ հայտարարություններ Սենատում լսումների ժամանակ չեն համընկել երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախկինում արած հայտարարությունների հետ: