ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը հայտնել է, որ Թուրքիայում ՌԴ նոր դեսպան գտնելն այնքան էլ հեշտ չի լինի, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Անդրեյ Կառլովի այդպիսի ողբերգական մահից հետո հեշտ չէ անմիջապես համարժեք թեկնածու գտնել։ Թեպետ, իհարկե, դեսպանի պաշտոնը այնպիսի կարեւոր երկրում, ինչպիսին Թուրքիան է, երկար ձգձգել չի կարելի»,– ասել է Մեշկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Միխայիլ Բաբիչին Թուրքիայում ՌԴ դեսպան նշանակելու մասին լուրերը չեն համապատասխան իրականությանը։





























