ՀՀ կառավարությունը չի կարող հրամանով կարգավորել գները։ Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ պետությունը բիզնեսի հետ շփվում է, բայց կառավարությունը պետք չէ խորհրդային Պետական պլանի հետ շփոթել։ «Ես օլիգարխների հետ ինձ հանգիստ եմ զգում։ Ապահո՞վ։ Այո, եթե ուզում եք։ Չգիտեմ, իհարկե, դրա տակ դուք ինչ նկատի ունեք։ Բայց մտածել, որ ես կարող եմ զանգել եւ հրամայել, որ շաքարի գներին ձեռք չտալ, ոչ։ Դա իմ գործառույթը չէ, դրա համար հակամենաշնորհային մարմին կա»,– ասաց Կարապետյանը։