Կոռուպցիայի դեմ պայքարում հակազդեցությունը կարող է բխել հենց պետական ապարատից: Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ հասարակության մեջ բոլորը ցանկանում են, որ հարկային տեսուչը կամ մաքսավորը մոռանա կաշառքի մասին մտածելուց: Բայց ոչ բոլորն են հիշում, թե նրանք որքան աշխատավարձ են ստանում: Իսկ աշխատավարձը շատ ցածր է: Պետեկամուտների կոմիտեում միջին աշխատավարձը ընդամենը 83 հազար դրամ է (մոտ 170 դոլար): «Դրա հետ մեկտեղ, մենք պետք է այնպես անենք, որ նրանք կաշառքի չհակվեն: Քննարկման թեմա չէ՞: Կարծում եմ՝ թեմա է»,- հավելեց Կարապետյանը:





























