Հայաստանում կա ապօրինի հարստացման դեմ օրինագիծ, բայց պետք չէ դրան հետադարձ ուժ տալ: Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա համոզմամբ՝ եթե օրենքը հետադարձ կիրառենք, ապա չպետք է ոչ մի լավ բան սպասել: Դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական ռեւանշիզմ: Իսկ դա հղի է ամենաանկանխատեսելի հետեւանքներով»,- նշեց վարչապետը:
Հիշեցնենք, որ նշված օրինագիծը խորհրդարանն ընդունել է դեկտեմբերի 16-ին, սակայն անմիջապես ուժի մեջ չի մտնի, այլ 2017-ի հուլիսի 1-ից: Նախատեսվում է պաշտոնյաներին պատժել 5 մլն դրամից ավելի (մոտ 10 հազար դոլար) ապօրինի (այսինքն՝ հայտարարագրերում չհիմնավորված) եկամուտների համար:





























