Հայաստանի կառավարությունը բժշկական սպասարկման ոլորտում կոռուպցիայի սողանցքը կփակի: Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հիմա, երբ ըստ պետպատվերի վիրահատության արժեքը մասամբ բյուջեից է սուբսիդավորվում, հիվանդանոցները կարող են գայթակղվել՝ հիվանդներին առաջարկել նրանց վիրահատությունը պետպատվերով կատարել որոշակի «շնորհակալության» դիմաց: «Հարկավոր է այնպես անել, որ նրանք նման շահագրգռություն չունենան, օրինակ՝ պետպատվերից օգտվող հիվանդը ինքն ընտրի որ հիվանդանոցում բուժվել»,- հավելեց վարչապետը: