Հունվարի 13-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Եղվարդ քաղաքի Նաթի թաղամասում գտնվող անասնագոմից բերման է ենթարկվել 34-ամյա Արթուր Փ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ):

Խափանման միջոցը` կալանք: