Ռուսաստանում էլեկտրոնային ու մանրածախ առեւտրի համար հարկադրման պայմանների հավասարեցումը կարող է հանգեցնել ԵՏՄ շրջանակներում մի շարք օրենքների փոփոխության։ Այս մասին ասել է ԵՏՀ հարկային քաղաքականության բաժնի ղեկավար Նուրմատբեկ Մամբետալիեւը, փոխանցում է RSN–ն։
Մամբետալիեւը հիշեցրել է, որ հիմա էլեկտրոնային առեւտրի հարկադրման ոչ մի իրավական կարգավորում չկա ոչ Հայաստանում, ոչ էլ Ղազախստանում ու Ղրղզստանում։ Բելառուսում կա էլեկտրոնային առեւտրի սեգմենտից հարկերի գանձման մասնակի կարգ ՝ միայն էլեկտրոնային խաղերի մասով։
«Միայն Ռուսաստանն է այս հարցում առջեւի շարքերում»,- ասել է նա՝ նշելով, որ ռուսական փորձն այս ոլորտում կարող է հիմք դառնալ ԵՏՄ միասնական տարածքում ինտերնետային առեւտրի դաշտում հարկադրման ռազմավարության մշակման համար։




























