Երեւանում, այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 10։40-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի 10 QO 033 համարանիշի ավտոմեքենան, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԳԱԶ» մակնիշի 80 DT 033 համարանիշի բեռնատարի հետնամասին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից։