Ստամբուլում մեկնարկել է «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով լսումների 10-րդ փուլը։
Ինչպես հայտնում է «Ակօս»–ը, «Դինքի ընկերներ» կազմակերպության ներկայացուցիչները դեռեւս նախքան դատական նիստի մեկնարկը հավաքվել էին դատարանի մոտ։
Խոսելով կազմակերպության անդամների անունից՝ Բյուլենթ Այդընը հայտնեց, որ չնայած անցել է 10 տարի, եւ Հրանտը չկա, արդարություն նույնպես չկա։ Կազմակերպության անդամները կհավաքվեն թերթի խմբագրության հին շենքի մոտ, որտեղ 10 տարի առաջ՝ հունվարի 19-ին, սպանվել էր Դինքը։




























