Հայտարարությունները, թե քիբերհարձակումները Ռուսաստանից են բխում, հիմնված են «ստի եւ անհեթեության վրա»: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լարովը:

Նա նշել է, որ հավանաբար շատերը կցանկանային, որպեսզի «արագ մոռացվեին» այն դեպքերը, երբ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը «կոտրել է ՄԱԿ-ի ներքին տեսակապը, անմիջաբար գաղտնալսել է (Ֆրանսիայի նախագահ) Օլանդին, (Գերմանիայի կանցլեր) Մերկելին եւ Եվրամիության ղեկավարությանը»:

«Հիշեք եւ ձեր ընթերցողներին հիշեցրեք, որ այս դրվագները, որոնք հայտնի են դարձել եւ փաստերով են հաստատվում, կարծես աննկատ են եղել նրանց, ովքեր այժմ անհեթեության եւ ստի վրա հենվելով բղավում են, որ Ռուսաստանը  իրենից քիբերսպառնալիք է ներկայացնում»,- լրագրողներին ասել է Լավրովը: