Ռուսաստանը կարող է Մերձդնեստրի հարցի լուծման երաշխավոր դառնալ, եթե կողմերը անհրաժեշտ փոխզիջման գան, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

ՌԴ նախագահի կարծիքով Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի վերջին այցը Մերձդնեստր ցուցադրում է հարաբերությունները եւ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ցանկությունը, ինչպես նաեւ Մերձդնեստրի բնակիչների նկատմամբ հարգանքը։

Նա հիշեցրել է, որ Մերձդնեստրի հարցի կարգավորումը մոտ էր 2003–ին, սակայն այն ժամանակ պլանը չհաջողվեց իրականացնել։ «Ես մեծ հույս ունեմ, որ մենք կարող ենք վերադառնալ այդ հարցին։ Վերադառնալ ոչ թե խոսքով, այլ գործով եւ հաշվի առնելով բոլոր մարդկանց շահերը, որոնք ապրում են այդ տարածքում, փոխզիջում գտնել։ Եթե նման փոխզիջում հնարավոր լինի գտնել Մոլդովայի եւ Մեձդնեստրի միջեւ, մենք, անխոս, ձեռք բերված համաձայնությունների իրականացման երաշխավոր կդառնանք»,– ասել է Պուտինը։