Կրեմլը որպես սպառնալիք չի դիտարկում Չինաստանի զինված ուժերի զարդացումը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Չինաստանի կողմից Ռուսաստանի հետ սահմանին բալիստիկ հրթիռների տեղակայումը:

«Չինաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական դաշնակիցը, քաղաքական եւ առեւտրատնտեսական գործընկերը: Մենք թանկ ենք գնահատում մեր հարաբերությունները: Անկասկած, Չինաստանի զինված ուժերի զարգացումը, եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, չենք դիտարկում որպես սպառնալիք մեր երկրի համար»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը սեփական արտադրության DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է տեղադրել Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյան նահանգում: