Աշխարհի գազանանոցներն ու օկեանարիումները թվիթերում մեկնարկել են նոր ֆլեշմոբ՝ #CuteAnimalTweetOff («ամենահմայիչ կենդանին») հեշթեգով, հաղորդում է Planet-today–ը՝ վկայակոչելով Mashable–ը։

Ֆլեշմոբի մեկնարկը տրվել էր Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգու թվիթից։ Հաղորդագրության մեջ նշվում էր երկարադունչ փոկի ձագի ծնունդը եւ կցված էր լուսանկարը։ Թվիթերի օգտատերերից մեկը «էստաֆետը փոխանցել էր» Վիրջինիա նահանգի օկեանարիումին, որն իր հերթին հրապարակել էր ջրասամույրի եւ ձկնարծիվի լուսանկարները։

Այս ֆլեշմոբին միացան նաեւ այլ գազանանոցներ ամբողջ աշխարհում՝ կիսելով իրենց ամենահմայիչ կենդանիների լուսանկարներով՝ ուղեկցված #CuteAnimalTweetOff հեշթեգով։ Օգտատերերին նույնպես դուր է եկել այս նախաձեռնությունը, քանի որ հնարավորություն է տալիս հանգստանալ «տխուր եւ լուրջ լուրերից»։