ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը պատրաստել է հրամանագիր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին։ Այս մասին հայտնել է Atlantic Council վերլուծական կենտրոնի գիտաշխատող Ֆաբրիս Պոտյեն իր Twitter միկրոբլոգում։
Ըստ աղբյուրների՝ Թրամփի աշխատակազմը պատրաստել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին փաստաթղթեր։ Այս հանգստյան օրերին Թրամփը բանակցելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Եթե այս տեղեկությունը հաստատվի՝ դա կդառնա ամենացավալի իրադարձությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի ռեւանշիզմը զսպելուն ուղղված բազմամյա ջանքերը։ Կարեւոր է , թե ինչպես կարձագանքեն Եվրոպան ու Կոնգրեսը»,- գրել է նա։
If confirmed, would be biggest upset for years of patient Western efforts to stop revanchist Russia. Important Congress and Europe to react
— Fabrice Pothier (@FabricePothier) January 26, 2017
DC sources say that Trump admin has an executive order ready to lift Russia sanctions. @POTUS to talk to Merkel and then Putin on Saturday
— Fabrice Pothier (@FabricePothier) January 26, 2017




























